Ընդդիմադիր քաղաքական դաշտը լիարժեք մաքրման կարիք ունի․ պետք է լինեն միմիայն նրանք, ովքեր ռեալ պայքարում ու պայքարելու են Նիկոլին քցելու եւ իշխանությունը վերցնելու համար․ Արգիշտի Կիվիրյան


15:17 , 25 օգոստոս, 2020
Մի բան ասեմ։ Ընդդիմադիր քաղաքական դաշտում պետք է լինեն միմիայն նրանք, ովքեր ռեալ պայքարում ու պայքարելու են Նիկոլին քցելու եւ իշխանությունը վերցնելու համար։ Մնացած բոլոր նրանք, ովքեր ուղակի քննադատում են Նիկոլին ընդամենը քաղաքական դաշտում մնալու, թամաշա անելու, զուտ Նիկոլի համար ընդդիմության առկայության ֆոն ստեղծելու համար, ու այդ կերպ սահուն կերպով հասցնելու են Նիկոլի քաղաքական կյանքը մինչեւ հաջորդ ընտրություններ, պետք ա տեղ չունենան ընդդիմության հատվածում ու անտեղի չզբաղացնեն իրենցով հասարակությանը։ Դաշտը լիարժեք մաքրման կարիք ունի, այլ պարագայում Նիկոլին զիլ քննադատություններով հասարակությանը զբաղեցնողները իրականում կապահովեն, որ այս իշխանությունները սահուն կերպով իրենց ժամկետում առանց լուրջ էքցեսների իշխեն։ Դա նոր տեխնոլոգիա չի, անցյալներում էլ ա կիրառվել, ոնց նայում եմ, էլի ա կիրառվում, ուղակի նոր դերաբաշխմամբ...