«Շնորհակալ եմ Աստծուց մեր անցած լավ օրերի համար». Արմինկան ու Շպռոտը զուգերգ կունենան


13:10 , 25 օգոստոս, 2020

Style.news.am-ը գրում է․

Արմինկան ու Շպռոտը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն։ Համատեղ աշխատանքի մասին Շպռոտը հայտնել է Instagram-յան հրապարակմամբ։

«Արմինկայից այնքան բան եմ սովորել։ Մի տեսակ թանկ բան կա նրա մեջ ինձ համար անհասանելի։ Քլաս եւ լրջություն։ Թասիբով, հասնող ու ահավոր աղա Մարդ։ Սիրուն Մայրիկ։ Շնորհակալ եմ Աստծուց մեր անցած լավ օրերի համար։ Անհամբեր սպասում եմ մեր նոր համագործակցությանը։ Վերջապես միասին դուետ կունենանք։ Հին երգ, հին ընկերներ, բայց նոր տրամադրություն։ Շուտով նոր տեսահոլովակ»,- գրել է նա։