Դատախազի տեղակալն ազատվեց աշխատանքից


14:38 , 24 օգոստոս, 2020

ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից: Կայքի փոխանցմամբ՝ առայժմ չհաջողվեց պարզել, թե որն է այդպիսի որոշման պատճառը, սակայն այսօր է հայտնի դարձել այդ մասին:

Նշենք, որ նա իր պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունիսի 8-ից: