Ջեն Բրիքերի պատմությունը անհավանական է և այն ստիպում է մտածել, որ այս կյանքում անհնարին ոչինչ չկա: Ջենիֆերը ծնվել է առանց ոտքերի, սակայն նրա ծնողները երբեք չեն առանցնաձրել երեխայի այս թերությունը: Աղջիկը մմեծացել է, ինչպես բոլոր մնացած երեխաները. զբաղվել է սպորտով և խաղացել է:
Աղջիկը նշում է, որ ծնողները նրան երբեք էլ առանցնահատուկ ուշադրություն չեն դարձրել: Այդ պատճառով էլ ինքը երբեք չի զգացել, որ տարբերվում է մնացած երեխաներից, կամ ունի սահմանափակումներ: Բրիքերները ցանկանում էին աղջկա համար արհեստական ոտքեր ստեղծել, սակայն դրանք շատ անհարմար էին, այդ պատճառով էլ աղջիկը հրաժարվեց դրանցից ընդմիշտ: Աղջիկը սովորել է քայլել և վազել ձեռքերով:
Նա ամերիկացի Դոմինիկա Մոչանայի մեծ երկրպագուն էր և արդեն այդ ժամանակ հետաքրքրվում էր մարմնամարզությամբ: Մարզիկից ոգեշնչված ՝ Բրիքերը որոշեց նաև սկսել մարզվել: Ծնողները նրան սատարեցին: Ջենը հաջողակ էր և դարձավ նահանգի չեմպիոն, հետագայում նա ներգրավվեց օդային մարմնամարզության մեջ: Դոմինիկան մնաց աղջկա հիմնական մոտիվացիան: Ջենը նրան հեռուստացույցով էր հետևում և ինչ-որ կապ էր զգում:
2019-ին Ջենը ամուսնացել է Դոմինիկ Բաուերի հետ, ով իրեն ամեն հարցում աջակցում է: Այժմ Բրիքերը հանրաճանաչ մարզիկ է և ակրոբատ: Նրա ներկայացումները ուղղակի ապշեցուցիչ են: Նա անում է այն, ինչ մյուսները չեն կարող անել: Ջենը վարում է ակտիվ և իրադարձություններով լի կյանք: