Բանակը քաղաքական շահարկումների թեմա դարձնելը ոտնձգություն է ազգի և պետության նկատմամբ (Photo)


11:42 , 23 օգոստոս, 2020

Բանակը քաղաքական շահարկումների թեմա դարձնելը ոտնձգություն է ազգի և պետության նկատմամբ:
Քայլածների փաբային մտածողությամբ՝ ապրիլյան մեր փառապանծ հաղթանակը պարտություն էր, որովհետև իրենք չէին իշխանության, իսկ տավուշյան մարտերը փայլուն հաղթանակ էր, որովհետև իրենք են: Սա վախկոտի, սա հանուն սեփական շահի ամեն ինչ առ ու ծախի առարկա դարձնելու հոգեբանություն է, սա անթույլատրելի է, սա քայլ է մեր անվտանգության դեմ:
Բանակը չի՛ կարող լինել քաղաքական կառույց:
Բանակը փայլուն հաղթանակ է տարել և՛ 2016 թվականի ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ, և՛ 2020 թվականի տավուշյան դիրքային մարտերի ժամանակ: Վե՛րջ: