Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը․ ԿԳՍՄ


21:22 , 22 օգոստոս, 2020

Lurer.com-ը գրում է․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը։

Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար: