Կոռուպցիան սեռի հետ ոչ մի կապ չունի, կոռուպցիան ծաղկում է ձեր նման ագահների ու անկուշտների միջավայրում, երբ բյուջեն լափում եք առանց աչք թարթելու


12:59 , 22 օգոստոս, 2020

Լենա Նազարյանը խեղկատակ է, դա անվիճելի է:
Բայց եկեք ավելի լուրջ լինենք:
Երբ այն անհասկանալի ծագման քվազի-քաղաքական գործիչը, որին Գյումրիից քայլելուց առաջ ոչ ոգ չէր ճանաչում, կոռուպցիայի լրջագույն խնդիրը տանում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների հարթակ, ես երիցս համոզվում եմ, որ սրանք ընդհանրապես ժողովրդավարությունից, հավասար իրավունքներից և հատկապես կոռուպցիայից ոչինչ չեն հասկանում:
Որպես Ստրասբուրգում և Բուդախեշտում Եվրախորհրդի երիտասարդական կենտրոններում բազմիցս կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների թեմայով սեմինարների մասնակցած և Council of Europe Trainer հավաստագիր ստացած մարդ, ես հաստատ կարող եմ Լենշկա Նազարյանին հակադարձեմ: Նախ չկա այդպիսի տերմին՝ տղամարդկանց հիերարխիա: Դա ձեր կողմից հորինված հերթական միֆ է: Հետո, աղջիկ ջան, կոռուպցիան սեռի հետ ոչ մի կապ չունի, կոռուպցիան ծաղկում է ձեր նման ագահների ու անկուշտների միջավայրում, երբ բյուջեն լափում եք առանց աչք թարթելու: Հիմա դու, փաստորեն, չես գիտակցում քո սեռի անարդար անհավասարությունը և տեղավորվելով տղամարդկանց հիերարխիայի մեջ կոռուպցիա ես վերարտադրում:
Կոռուպցիա չի վերարտադրի սկզբունքային ՄԱՐԴԸ, անկախ սեռից: Նույնսիկ մեր իրականության մեջ, որտեղ կանայք ցավոք դեռ չունեն հավասար հնարավորություններ, քո պնդումն անբարոյական է և ավելի է նվաստացնում կնոջը և իր դերը պետական համակարգում: Ամոթ քեզ:
Մի խոսքով, Լենշկա ջան, ես այդ բոլոր ճանապարհներն անցել եմ, երբ դու երևի մանկապարտեզ էիր հաճախում, ուստի ինձ իրավունք եմ վերապահում պնդել, որ դու չգիտես, ինչի մասին ես խոսում, ուստի ավելի լավ է ԼՌԵՍ: