Առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը կոնկրետ արդյունք է տալիս. Նիկոլ Փաշինյան


12:05 , 22 օգոստոս, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է աշխատատեղերի քանակի մասին վիճակագրությանը: Գրառման մեջ ասվում է.

«2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։

Այսպիսով՝ առողջապահական եւ տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք»,- գրել է նա։