Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռեւս վտանգ է սպառնում


14:17 , 21 օգոստոս, 2020

#Թարմացում 21.08.2020

Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռեւս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար:

Մյուս՝ 4-ամյա երեխայի մոտ այսօր դրական դինամիկա կա, առկա է գանգային արյունազեղում։ Երկուսն էլ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

Ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք նախօրեին նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն գտնվում են կայուն վիճակում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: