Բայց սա միայն սկիզբը պիտի լինի


10:25 , 26 հուլիս, 2013

Իրոք հաղթանակ էր. Կեցցեն նրանք, ովքեր մասնակցեցին ! Ովքեր չմասնակցեցին` ուշ չէ, մասնակցեք հաջորդ անգամ !

Բայց սա միայն սկիզբը պիտի լինի: Ու եթե կոնկրետ տրանսպորտի մասով նորից պիտի խցկվենք արդեն իսկ գերբեռնված գազելի մեջ, մտածելով, որ փոփոխություն ենք բերել` ասեմ, դա փոփոխություն չի լինի, այլ ընդհամենը անվճարունակ մարդու խղճալի իրավիճակ, ում ոսկորին դանակն էր հասել...
Փոփոխությունը այն է, երբ փոխվում են սեփական սովորույթները, պահանջներն ու տեսանկյունը: