Լուրջ մի վերաբերվեք այս կարգի անիմաստ մանիպուլյացիաներին․ տեղեկատվական դեզինֆորմացիա է․ Արման Աբովյան


12:57 , 20 օգոստոս, 2020
Արդեն չգիտես` ծիծաղե՞լ, թե՞ ուշադրություն չդարձնել տարատեսակ ասեկոսեներին` իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից։ Հասկանում եմ, որ տեղեկատվական դաշտում հարաբերական անդորր է և շտապ պետք է «սենսացիա»։ Շտապեմ կրկին հիասթափացնել. Ո՛Չ, այս լուրերն ընդհանրապես աղերս չունեն իրականության հետ, և նրանք, ում համար դա «բյուրեղյա երազանք է», պարզապես զբաղված են կեղծ լուրեր տարածելով։
Ժողովո՛ւրդ ջան, լուրջ մի վերաբերվեք այս կարգի անիմաստ մանիպուլյացիաներին, անկապ տեղեկատվական դեզինֆորմացիա է։