Կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է հեղափոխության օրերին ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ, ու հենց սա է Սարգսյանի այսօրվա ասուլիսի պատճառը. Սուրեն Սուրենյանց


00:08 , 20 օգոստոս, 2020
Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսը բովանդակային առումով նորություն չէր պարունակում, համենայն դեպս՝ քաղաքական շրջանակների համար։ Սակայն այս ասուլիսի ոչ թե բովանդակությունն է էական, այլ Սարգսյանի խոսելու առիթը։ Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է հեղափոխության օրերին ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ ու հենց սա է Սարգսյանի այսօրվա ասուլիսի պատճառը։ Երրորդ նախագահը Փաշինյանին հասկացնում է, որ լռության ուխտն այլևս խախտված է։ Պատահական չէ, որ վարչապետի խոսնակն անմիջապես արձանագքեց այսօրվա ասուլսին։