Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսը ցույց տվեց մի քանի կարևոր բան. Միքայել Գրիգորյան


22:39 , 19 օգոստոս, 2020

1) Չնայած իրենցքայլականների պնդումներին, Սերժ Սարգսյանը ոչ միայն մերժված չէ, այլև ազդեցություն ունեցող գործիչ է։

2) Ապրիլյան պատերազմի մասին հասարակությանը ընդդիմադիր լրատվամիջոցները սնել են միֆերով չնայած նրան, որ մեր հաղթանակն անհերքելի է։

3) Սերժ Սարգսյանը խոսեց երկար, բայց խոսեց բովանդակալից։ Մի բան, որ մեր քաղաքական դաշտում գրեթե իսպառ բացակայում է։

4) Երրորդ նախագահի ասուլիսից այսօր պարզ դարձավ, որ շուտով կլինեն ևս մի քանի ասուլիսներ։ Կարելի է ենթադրել, որ դրանք արդեն կոնկրետ ներքաղաքական իրադարձությունների շուրջ են լինելու։

Երրորդ նախագահն այսօր քաղաքական օրակարգ թելադրեց։ Հստակ է, որ հանրության քննարկման թեման եղել է հենց նախագահի ասուլիսը։