Բոլոր հնարավոր միջազգային հարթակներում մենք պարտավոր ենք թուրքերին դիվանագիտորեն «նեղել» թուրքերին․ դրանք ուրիշ լեզու չեն հասկանում․ Արման Աբովյան


16:13 , 17 օգոստոս, 2020
Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն,որը վերաբերվում է Հայաստանի կողմից Հունաստանին և Կիպրոսին սատարելուն։ Հիշեցնեմ, որ թուրքերն անթաքույց փորձում են զավթել հունական և կիպրոսյան ծովային տնտեսական գոտիների մի մասը։
Իրենց հայտարարության մեջ թուրքերը խիստ վրդովված գանգատվեցին մեր դիրքորոշումից (իրապես թուրքական "նագլիությունը" չունի չափ ու սահման)։
Այստեղ կարելի է միանշանակ փաստել, որ որքան մենք կլինենք նախաձեռնող թուրքերին հակազդելուն բոլոր ուղղություներով, այդքան թուրքերը կլինեն "խելոք" և բնականաբար կառուցողական )... մի խոսքով, կրկնեմ ևս մեկ անգամ. բոլոր հնարավոր միջազգային հարթակներում մենք պարտավոր ենք թուրքերին դիվանագիտորեն "նեղել", դրանք ուրիշ լեզու չեն հասկանում: