Հայաստանում բենզինի գնի սրընթաց աճը շարունակվում է


16:37 , 16 օգոստոս, 2020

Mamul.am-ը գրում է․

Վերջին ամսում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը շարունակում է աճել։

Այսօր առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինը կրկին աճել է 10 դրամով:

Այսպիսով, այս պահի դրությամբ բենզինի ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 340, իսկ պրեմիումինը՝ 360 դրամ, դիզելային վառելանյութը՝ 340 դրամ։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինը թանկացել է 60 դրամով, այսինքն՝ շուրջ 18%։