«Նիկոլ Փաշինյանը հստակ պետք է հիմնավորի, թե Տավուշի մարտերի հարյուրավոր մասնակիցներից հատկապես ինչու Ռուբեն Սանամյանը ներկայացվեց Ազգային հերոսի կոչման»․ Սուրեն Սուրենյանց


14:53 , 15 օգոստոս, 2020
Կապիտան Ռուբեն Սանամյանի հերոսությունը բնավ կասկածի տակ չեմ դնում, սակայն Նիկոլ Փաշինյանը հստակ պետք է հիմնավորի, թե Տավուշի մարտերի հարյուրավոր մասնակիցներից հատկապես ինչու նա ներկայացվեց Ազգային հերոսի կոչման։ Խոսքը անձական սխրագործությա՞ն, թե՞ անձով արտահայտված հավաքական կերպարի մասին է։ Ամեն դեպքում հասարակությունը պարզաբանումներ ստանալու իրավունք ունի։