Սեպտեմբերի 15-ից դասերը կսկսվեն


18:05 , 10 օգոստոս, 2020

Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասերը կվերսկսվեն առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: