Ցավոք սրտի, որոշ ժուլիկների ձեռքով այսօր Սևրի պայմանագիրը վեր է ածվել ուռճացված մի առասպելի, որով կերակրում են ազգայնական, հայրենասեր, բայց միաժամանակ միամիտ մարդկանց


14:34 , 10 օգոստոս, 2020

Էսօր Սևրի պայմանագրի 100-ամյակն ա։ Ցավոք սրտի, որոշ ժուլիկների ձեռքով այսօր այդ պայմանագիրը վեր է ածվել ուռճացված մի առասպելի, որով կերակրում են ազգայնական, հայրենասեր, բայց միաժամանակ միամիտ մարդկանց։

1920 թվականի այս, հաջորդող ու նախորդող իրադարձությունները, դրանց պատճառահետևանքային կապերը, որոշում ընդունողների մոտիվացիան ու ընկալումները, ինչպես նաև որոշում ընդունելու պահին ունեցած ինֆորմացիայի ծավալը դեռ բացահայտման ու վերաիմաստավորման կարոտ են։ Մեր պատմության այդ շրջանն այսօր էլ հատվածական է՝ համեմված մի կողմից խորհրդային, մյուս կողմից՝ կուսակցական հակադիր կաղապարներով։

Իսկ ընդամենը 27 տարի առաջ այս օրերին Ղարաբաղում Սևրի մասին հիշելու ժամանակ չկար։ Սկսվել էր ռազմական գործողությունների մի շղթա, որն ամենահաղթաբերն էր լինելու այդ պատերազմում ու որը փաստացի ձևավորելու էր Հայաստանի սահմանները հողի վրա։ Կարող ենք ասել, որ այն ժամանակ Ղարաբաղում որոշում ընդունողները Սևրի դասերը լավ էին յուրացրել, թեպետ կան հիմնավոր կասկածներ, որ նրանք այդ պայմանագրի մասին առհասարակ լսել էին։