«Ամբողջ ամառ մարդկանց բանտարկեցիք տներում, ու էդ խեղճ մարդիկ գեթ մի օր որոշել են նվիրել իրենց ընտանեկան հանգստին, էն էլ քթներից եք բերում»․ Գևորգ Պետրոսյան


10:57 , 10 օգոստոս, 2020

Մարդաորս՝ «թավշյա» ձևով...

Երեկ ընտանյոք հանդերձ Ծաղկաձորում էի: Ահավոր հիասթափված եմ ժողովուրդ-ոստիկան խորացող ատելությունից:

Անզուսպ ու անթաքույց ոգևորությամբ մարդ ա, որ բռնում, տուգանում էին:
Հրազդանում ու Ծաղկաձորում մոտ հարյուր ոստիկանական մեքենա ընկած հետապնդում էին մարդկանց. էլ խանութներում, էլ այգիներում, էլ զվարճանքի վայրերում և, որ ամենախայտառակն է, եկեղեցու բակում...
Լավ, արա, դուք լրի՞վ ք ամոթը կորցրել:
Ամբողջ ամառ մարդանց բանտարկեցիք տներում, ու էդ խեղճ մարդիկ գեթ մի օր որոշել են նվիրել իրենց ընտանեկան հանգստին, էն էլ քթներից եք բերում:
Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»...
Այս ու երկրի ողբերգությունը հանդիսացող մի շարք այլ հարցերի շուրջ այսօր հանդես կգամ հարցազրույցով, որը կտեղադրեմ իմ էջում։