«Չարվեցին քայլեր, որոնք ճգնաժամը կդարձնեին հնարավորության աղբյուր․ սա հանցավոր անգործություն ու ապաշնորհ կառավարում է»․ Անդրանիկ Թևանյան


12:42 , 5 օգոստոս, 2020

Երբ հայտարարվում էր, որ համաճարակը նաև հնարավորություն է, դրանք միայն խոսքեր էին։ Գործնականում չարվեցին քայլեր, որոնք ճգնաժամը կդարձնեին հնարավորության աղբյուր։

Բերեմ մեկ օրինակ։

Ոսկու միջազգային գինը հատեց 2.000 դոլարի սահմանը:

Երբ գինը պլյուս/մինուս 1.700 դոլար էր (ապրիլին), մենք կանխատեսում էինք, որ առաջիկա ամիսներին գինը կլինի 2.000 և ավելի ու առաջարկում էինք ՀՀ պահուստները համալրել ոսկով։ Չարվեց։

Հայաստանի չստացված եկամուտները միայն այս մասով միլիոնավոր դոլարների են հասնում։ Սա կորսված հնարավորություն է, հանցավոր անգործություն ու ապաշնորհ կառավարում։