«Հարգելի հումորով ՀՔԾ քննիչ ու փաստաբան, կասե՞ք՝ ի՞նչ տվյալներով է պարզվել Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի փաստը»․ Արփինե Հովհաննիսյան


11:53 , 5 օգոստոս, 2020

Այն, որ ՀՔԾ-ն իրավապահ մարմինների մեջ հակաիրավականության ու գրագիտության իսպառ բացակայության խորհրդանիշն է, գիտեինք, բայց այսօրվա գրածն անգամ իրենց համար խայտառակություն է։ Թե բա՝ Ա. Սիմոնյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ է գտնվել հարվածելիս, որի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։

Ինձ մի հարց է հետաքրքրում. հարգելի հումորով ՀՔԾ քննիչ ու փաստաբան, կասե՞ք՝ ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը։ Մասնավորապես՝ ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ եւ առանձնահատկություններ են ի հայտ եկել քաղաքացի Սիմոնյանի մոտ։