Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգիստի պահեստում, որի մոտ է գտնվում նաև նախկին վարչապետ Սաադ ալ-Հարիրիի տունը, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Քանի որ պայթունի հարակից տարածքի շենքերի մեծ մասը էական վնասներ են կրել, առայժմ հնարավոր չէ նույնիսկ մոտավոր թիվ ասել զոհերի և վիրավորների մասին։ Նախկին վարչապետի տունը և հարակից շենքերը մեծ վնաս են կրել:
Պայթյունը մեծ վնասներ է հասցրել նաև կառավարության շենքին և Մուհամմադ ալ-Էմին մզկիթին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Բեյրութի նավահանգստի 12-րդ պահեստում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Ոչ պաշտոնական աղբյուրները շրջանառում են ահաբեկչության վարկածը։