«Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն կարող են ունենալ»․ Ստեփան Դանիելյան


15:25 , 3 օգոստոս, 2020

Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն կարող են ունենալ: Ակնհայտ է, որ դրանց մասնակցություն է ունեցել Ադրբեջանը պետական մակարդակով:

Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ Ադրբեջանը հատուկ գործողություններ է իրականացրել Ռուսաստանի տարածքում: Նման արարքները չեն ներվում: Դա Ռուսաստանի ինքնիշխանության դեմ գործողություն է, ինչը ոչ մի իրեն հարգող պետություն անպատասխան չի թողնում, հակառակ դեպքում դա կարող է կրկնվել:

Նման դեպքերում միշտ պատասխանը համարժեք է լինում: Պատասխանը կարող է լինել նմանատիպ գործողությունները Ադրբեջանի ներսում հատուկ գործողությունների տեսքով: Տեսնենք: