Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրերից ղարաբաղյան կարգավորման խնդրում բերեց մի տեսակետ, որը, ըստ իրեն, խաղաղասիրական է, և լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին:
Այս թեզը կեղծ է, և փուչիկը պայթեց:
Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը չպետք է մեզ հետաքրքրի, քանի որ նրանք ցույց տվեցին, որ ոչ միայն խաղաղության չեն ձգտում, այլ նաև ռևանշիստ են:
Իսկ մեր կողմից մնում է ավելացնել, որ մեր ժողովուրդն ու բանակը սատկացնելու են ցանկացած ռևանշի փորձ՝ անկախ մեր իշխանությունների կամքից: