Հայկ Մարությանը Մաշտոցի պուրակի մասին մինչ քաղաքապետ դառնալը (Video)


13:46 , 3 օգոստոս, 2020

Politik.am-ը գրում է․

Երբ Հայկ Մարությանը դեռ քաղաքապետ չէր, ու երբ երկու ավել լայքի համար քաղաքացիական կեցվածք էր «բեմականացնում», նրա համար Երեւանի խնդիրները, օրինակ ապօրինի շինարարությունը խնդիր էր, նա կարող էր գալ տեսախցիկների առաջ ձեռ ու ոտ ընկնել ելույթ ունենալ։ Իսկ ահա հիմա, երբ ամեն շաբաթ Երեւանում մի ապօրինի շինարարության մասին ահազանգ է հնչում, արդեն քաղաքապետ Մարությանը ոչինչ չի խոսում եւ կարանտինային ինքնամեկուսացումից էլ արձակուրդ է գնում։ Զարմանալի է, որ այս հետաքրքիր տրանսֆորմացիայի հետ կապված իշխանական արվեստասերները դեռ պերֆորմանսային ներկայացում չեն բեմականացրել։