«Պետականությունը սպառվում է այնտեղ և այն ժամանակ, որտեղ և երբ իր առջև դրված սոցիալական խնդիրները լուծելու կառավարության վերջին հանգրվանը քաղաքացու գրպանն է»․ Գևորգ Պետրոսյան


11:27 , 3 օգոստոս, 2020

Սպառված պետականության ապացույցը ո՛չ հակառակորդի կրակոցներն են, ո՛չ էլ արտաքին աշխարհից եկող սպառնալիքներն ու մեղադրանքները։
Դրանք ուղեկցում են բոլոր երկրներին։

Պետականությունը սպառվում է այնտեղ և այն ժամանակ, որտեղ և երբ իր առջև դրված սոցիալական խնդիրները լուծելու կառավարության վերջին հանգրվանը քաղաքացու գրպանն է:
Երբ հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում, սա է պետականության կործանումը: Ուրիշ ապացույցներ պետք չեն:

Արա՜, մարդիկ էս սուղ պայմաններում գեթ մեկ օր իրենց ընտանիքի հետ ցանկանում են մի քիչ կտրվել ձեր ստեղծած դժոխքից, ոստիկաններին հանձնարարում եք էդ մարդկանց տուգանել...
Հանկարծ ամոթից չխոսաք, Աստված չի ների...