Պարոն Հարությունյան, ի՞նչն է Ձեզ վերջին մեկ տարում խանգարել իրագործելու ՀՅԴ-ի դեմ արկղերով քրեական գործեր հարուցելու խոստումը


12:40 , 1 օգոստոս, 2020

Արայիկ Հարությունյանի վերջին «բլթոցից» հետո, չգիտես ինչու, բոլորը հիշում են «Այբ» դպրոցի հետ կապված նախարարի հայտարարությունը։ Բայց քանի որ վերջին (ու հերթական) ապուշ գրառումն ուղղված էր ՀՅԴ-ին, ես այլ հարց ունեմ։

Պարոն Arayik Harutyunyan, ի՞նչն է Ձեզ վերջին մեկ տարում խանգարել իրագործելու ՀՅԴ-ի դեմ արկղերով քրեական գործեր հարուցելու խոստումը։ «Հեղափոխական դո՞ւխն» է վերջացել արդյոք։ Թավի՞շն է քիչ։ Իսկ կարո՞ղ է՝ մետրոյի ժետոնի գումար չունեք և ստիպված ծառայողական մեքենայով եք երթևեկում, դրա համար էլ այդպես չարացած եք Դաշնակցության հանդեպ։