Գիտե՞ք՝ ովքեր են ՍԴ դատավորի թեկնածուները. մեկը Սերժի հրամանով 2010 թ.-ից Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է


11:34 , 1 օգոստոս, 2020

Կատարյալ ապուշների էս իշխանությունը երկու տարի Սահմանադրական դատարանի դեմ կենաց-մահու պայքարից հետո «հին դատավորներին» փոխարինելու համար չափազանց նոր, թավշյա, ոչ բռնի կադրեր գտավ, ի վերջո: Իսկ գիտե՞ք՝ ովքեր են թեկնածուները. Սերժի հրամանով 2010 թ.-ից Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Խունդկարյանն ու Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ Սերժի նշանակած նախագահի տղեն:

Եվ ուրեմն, Փաշինյան Նիկոլին որ տեսնեք Իջևանի փողոցներում, կասեք՝ մնաս բարով, մնաս բարով:

Հ.Գ. Գոնե հիշո՞ւմ եք՝ ձեր կռիվն ինչի համար էր:

#ճտիկով_գրիչ
#դեբիլների_ապստամբությունը