Chanel նորաձևության տան նոր մոդել Մոլլի Բեյրը համացանցում առաջացրել է իրարանցում: Միջազգային ԶԼՄ-ները և օգտատերերը քննարկում են աղջկա ոչ ստանդարտ արտաքինը՝ փորձելով հասկանալ նրա ֆենոմենը:
Մոլլի Բեյրը ծնունդով Փենսիլվանիայից է: Աղջիկն ունի ոչ ստանդարտ արտաքին, որը քիչ է համապատասխանում գեղեցկության չափանիշներին: Մոդելը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իր արտաքինը այլմոլորակայինի, առնետի և դևի խառնուրդ է:
Աղջիկը նաև խոստովանել է, որ չէր էլ կարող երազել, որ մի օր կհայտնվի Vogue Italia-ի շապիկին:
Սուպերմոդելն արդեն մասնակցել է Maison Margiela, Marc Jacobs և Fendi ցուցադրություններին: