Ադրբեջանական կուսակցության առաջնորդը լկտիությամբ հայտարարել է, որ իրենց խնդիրը Երևանն է և այն, որ կարողանան հասնել Երևանի հայաթափմանը և Ադրբեջանին միացմանը


01:25 , 31 հուլիս, 2020

Ադրբեջանում հասարակությանը պատրաստում են «խաղաղության»։

Ադրբեջանական առցանց հեռուստաալիքներից մեկի եթերում էսօր հյուրընկալվել էր տխրահռչակ «Թուրան» կուսակցության ոչ պակաս տխրահռչակ առաջնորդ Ջահանդար Բայօղլուն ու հայտարարում էր, որ իրենք Ստեփանակերտի ու Շուշիի վերադարձն առանձնապես լուրջ խնդիր չեն համարում։

Բայօղլուն անթաքույց լկտիությամբ հայտարարում էր, որ իրենց խնդիրը Երևանն է և այն, որ կարողանան հասնել Երևանի հայաթափմանը և Ադրբեջանին միացմանը։

Շատ ուժեղ են իրենց հասարակությանը նախապատրաստում «խաղաղության»։