Շերոն Սթոունն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել (Photo)


03:45 , 29 հուլիս, 2020

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունն Instagram-ի իր օգտահաշվում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել։

Սև-սպիտակ լուսանկարում 62-ամյա դերասանուհին թաց վարսերով է և առանց դիմահարդարման։

«Եկեք բարձրացնենք մեկս մյուսին»,- լուսանկարին կից գրել է հավերժ երիտասարդ Սթոունը։

Լուսանկարը դերասանուհին հրապարակել է #WomenSupportingWomen հանրահայտ «չելենջ»-ի շրջանակներում, երբ աստղերը տեղադրում են իրենց սև-սպիտակ լուսանկարները՝ հաջակցություն կանանց։