Factor.am-ը գրում է․
Այսօր ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությունը հրապարակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ հարցազրույցը։ Հրապարակումից մի քանի ժամ անց նկատեցինք, որ հեռուստաալիքի յութուբյան ալիքում հարցազրույցը հասանելի չէ:
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց՝ ՌԲԿ-ից փոխանցել են, որ հարցազրույցը ջնջվել է տեխնիկական խնդիրների պատճառով, այժմ վերականգնում են: Նշենք, որ հարցազրույցում վարչապետը խոսել էր հայ-ադրբեջանական սահմանային վերջին իրադարձությունների, Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշման և այլ թեմաների շուրջ: Նարեկ Կիրակոսյան