Bravo.am-ը գրում է․
BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի դեմքերի ընտանիքները: Այս անգամ զրուցել ենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանի հետ, ով խոսել է ծնողների, նաեւ ամուսնու եւ որդու մասին:
Հայրս՝ Յուրա Քոչարյանը, մահացել է 35 տարեկանում, երբ ես 11 տարեկան էի:
Մայրս՝ Անուշ Սանասարյանը, մասնագիտությամբ ապրանքագետ է, այժմ բնակվում է Մոսկվայում: Վերջին անգամ մեկ տարի առաջ ենք հանդիպել, իսկ կարոտը փորձում ենք լրացնել տեսազանգերի եւ հեռախոսազրույցների միջոցով:
Ունեմ երկու եղբայր, ովքեր ինձնից փոքր են: