Մահացել է ճապոնացի հայտնի դիզայներ Կանսայ Յամամոտոն


07:34 , 28 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Մահացել է ճապոնացի հայտնի դիզայներ Կանսայ Յամամոտոն: Նա 76 տարեկան էր: Վերջին ամիսներին դիզայները պայքարում էր սուր լեյկոզի դեմ:

Նորաձևության դիզայների մահվան մասին հայտնել է նրա դուստրը՝ դերասանուհի Միրայ Յամամոտոն, Instagram-ի իր միկրոբլոգում: Միրայը նաև նշել է, որ կշարունակի հոր գործը և աշխատելու է Kansai Super Studio-ում: Նա նախատեսում է այդ աշխատանքը համատեղել դերասանական աշխատանքի հետ:

Յամամոտոն համագործակցում էր Էլթոն Ջոնի, Սթիվի Ուանդերի և Դևիդ Բոուի հետ: