ՌԴ-ում հեռավար ուսուցում չի անցկացվի. լուսավորության նախարար


03:32 , 28 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը հայտարարել է, որ ուսումնական տարին երկրում կսկսվի սեպտեմբերի 1-ին՝ ավանդական ձևով: Լուսավորության նախարարությունը մտադիր չէ դպրոցներում հեռավար ուսուցում անցկացնել, սակայն դրա որոշ հնարավորություններ կօգտագործվեն, հայտարարել է նախարարը:

РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ դպրոցներում ուսուցումը կազմակերպելու ժամանակ ՌԴ իշխանությունները կկիրառեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում միասնական քննություններ անցկացնելու փորձը:

Կրավցովի խոսքով` Ռուսաստանի մարզերում միասնական քննությունների անցկացումը կորոնավիրուսի նոր բռնկումների չի հանգեցրել: