Էլիզաբեթ Մոսսը կնկարահանվի «Շողացողը» (The Shining Girls) սերիալում, որի գործադիր պրոդյուսերներից մեկը Լեոնարդո դի Կապրիոն է, հաղորդում է Variety-ն:
Նախագիծը նկարահանվելու է Apple TV-ի համար։ Դրա հիմքում Լորեն Բյուկեսի համանուն վեպն է, որը լույս է տեսել 2013 թվականին։
Ֆիմում խոսքը Մեծ դեպրեսիայի ժամանակների սերիական մարդասպանի մասին է, որը ճանապարհորդում է ժամանակի մեջ և սպանում «շողացող աղջիկներին»:
Մոսսը մարմնավորելու է Չիկագոյի լրագրողուհու կերպարը, որը կարողանում է դիմակայաել հարձակումից հետո։