Ռեստորաններում երաժշտությունն արգելեցին՝ զրկելով երաժիշտներին օրվա հաց վաստակելուց, իսկ իրենք տժժում են փարթիներում (Video)


13:49 , 27 հուլիս, 2020

Թքած ունենալու նուրբ արվեստը...

Երբ արտակարգ դրության պայմաններում մարդկային կուտակումներն արգելում են, դիմակներ պարտադրում ու սոցիալական հեռավորություն պահանջում, հենց նույն ժամանակ թագավորի աղջիկները պալատական պատգամավորի կազմակերպած փարթիին տժում են: Հիշեցնեմ, որ տանը հարսանիք անելու պատճառով գլխավոր շտաբի պետ փոխվեց: Պարետն ու ոստիկանները բան չունե՞ն ասելու, թե՞ սա իրենց բիզնեսն է, իսկ իրենք արտոնյալ են։

Իսկ ռեստորաններին երաժշտությունն արգելեցին՝ զրկելով երգիչներին և երաժիշտներին օրվա հաց վաստակելուց...