«ՍԴ դատավորի թեկնածուն ինչքան խոցելի լինի, այնքան հեշտ կկառավարվի վարչապետի և իշխանության կողմից»․ Սուրեն Սուրենյանց


04:17 , 27 հուլիս, 2020
Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դատավորի այն թեկնածության դեմ, որն առաջադրվել է կառավարության, իսկ ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Լավ ա արել Նիկոլը, ՍԴ դատավորի թեկնածուն ինչքան խոցելի լինի, այնքան հեշտ կկառավարվի վարչապետի և իշխանության կողմից։ Մեռանք ասելով, որ Սահմանդրության հատվածական փոփոխությունը չի հանգեցնելու անկախ ՍԴ ստեղծմանը, այլ ընդամենը ՍԴ-ն Սերժ Սարգսյանի գրպանից տեղափոխելու է Նիկոլ Փաշինյանի գրպանը։