Ախր ո՞նց, ո՞նց կարելի է ակնհայտ անիմաստ, այսպես կոչված «խաղաղության» կոչեր անել այս բարդ իրավիճակում


16:20 , 25 հուլիս, 2020

Ախր ո՞նց, ո՞նց կարելի է ակնհայտ անիմաստ, այսպես կոչված, «խաղաղության» կոչեր անել այս բարդ ( մեղմ ասած) իրավիճակում։
Դա ոչ մի բարոյական, դիվանագիտական կամ քաղաքական դիվիդենտ չի տալիս հայկական կողմին ոչ մի առումով, հավատացնում եմ Ձեզ։

Ասեմ ավելին՝ կոսմոպոլիտիզմ, հումանիզմ և գլոբալիզմ խաղալը ստեղծված իրավիճակում չափազանց վտանգավոր է։

Ես իրականում ոչ թե քննադատում եմ կամ փորձում եմ չեղած տեղից աղմուկ բարձրացնել, այլ ուղղակի խնդրում եմ՝ դադարեցրեք, ժողովուրդ, պարզապես մի մտեք «խաղաղասիրական» դաշտ, կրկնում եմ, սա չափազանց վտանգավոր է: