Քանյե Ուեսթը Քիմին սպառնում է Twitter-ում պատմել ամբողջ ճշմարտությունը Քարդաշյան ընտանիքի մասին


15:13 , 24 հուլիս, 2020

Style.news.am-ը գրում է․

Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը չի դադարեցնում Քանյե Ուեսթին սթափեցնելու եւ նրան բուժման ուղարկելու փորձերը, սակայն ռեփերը կտրականապես հրաժարվում է ցանկացած օգնությունից։ Այժմ ռեփերը սպառնում է բացահայտել Քիմի ու նրա քույրերի ընտանեկան գաղտնիքները, եթե կինն իրեն հանգիստ չթողնի, գրում է The Sun-ը՝ վկայակոչելով ինսայդերներին։

«Եթե Քարդաշյանի ընտանիքն, ամեն դեպքում, փորձի խառնվել, նա ամբողջ աշխարհին ցույց կտա իրականությունն ու Twitter-ում հեռարձակում կանի»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է պարբերականը։ Նախկինում Քանյեն երկրպագուներին արդեն իսկ հայտնել է, որ կինը մոր՝ Քրիս Ջենների հետ փորձել է իրեն հոսպիտալացնել բժիշկների օգնությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։