Խորհուրդներ բաց տարածքում դիմակ չկրող անձանց. թույլ մի տվեք, որ Ձեզ տուգանել ցանկացող ոստիկանը 1,5 մետրից ավել մոտենա Ձեզ


12:49 , 24 հուլիս, 2020

Եթե բաց տարածքում դիմակ չկրելու համար ձեզ մոտենում է ոստիկանը՝ տուգանելու անհագ ցանկությամբ, ապա պահանջեք պահպանել մեկ ու կես մետր ֆիզիկական հեռավորություն:

Եթե ձեզ տուգանելու համար ոստիկանի համար հիմք է հանդիսանում պարետի ապօրինի որոշումը, ապա այդ նույն պարետի որոշմամբ նույն ոստիկանը պարտավոր է պահպանել 1.5 մետր «սոցիալական» հեռավորություն:

Թույլ մի տվեք՝ ձեզ մոտենան, մի տվեք անձը հաստատող փաստաթուղթը ոստիկանի ձեռքը, մի վերցրեք նրա ձեռքից գրիչը և մի ստորագրեք արձանագրությունը:

Ձեզ հետ ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ և պահանջի դեպքում այն ցույց տվեք ոստիկանին 1.5 մետր հեռավորության վրա:

Արձանագրված տուգանքերը պահեք՝ դատական կարգով բողոքարկելու նպատակով: