Շատ պատահական մենք հանդիպեցինք,
Մեր հայացքներով իրար ասացինք,
Որ մեկս մյուսիս համար ենք ծնվել
Աստված է անգամ այս պահը օրհնել
Այնքա՜ն սեր կա սրտիս մեջ ծոցված
Անեղծ, սրսփուն ցողերով ցողված.
Հանկարծ, թե մի օր կրկին հանդիպեն
Մեր հայացքները, իմ սիրո բոցեն
Դու կխենթանաս,
Իմ գիրկը կգաս...