Նիկոլ Փաշինյանը կմեկնի արձակուրդ. Որտեղ է այն անցկացնելու. «Իրավունք»


09:53 , 24 հուլիս, 2020

«Իրավունք» թերթը գրում է. «Շատ շուտով մոտենում է ակտիվ հանգստի սեզոնը, չնայած, որ Հայաստանն այս պահին, համավարակով պայմանավորված, ծայրահեղ վիճակում է գտնվում, այնուամենայնիվ որոշ քաղաքական ուժեր մտածում են հանգստանալու մասին: Իբրեւ թե շատ աշխատեցին, հիմա էլ արձակուրդ են տենչում:

Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է օգոստոսին մեկնել արձակուրդ: Մեր աղբյուրի խոսքով` Փաշինյանն իր հանգիստը նախատեսել է անցկացնել հայրենի Ենոքավան գյուղում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում