08:15 , 24 հուլիս, 2020
Ինչպես պատրաստել հավով եվ կիտրոնով կծու ապուր
Ձիթայուղի մեջ տապակել սոխը մոտ 4 ր., լցնել ճզմած սխտորը, խառնել, տապակել ևս 1 ր.: Ավելացնել լոլիկը, պղպեղը, հավի միսը, համեմունքները, արգանակը, բրինձը, կիտրոնի հյութը և եփել 10 ր.: Վերջում լցնել կտրտած համեմն ու մաղադանոսը: Մատուցել կտրտած թարմ ավոկադոյով, չեդդար պանրով և տորտիլլա չիփսերով:
Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով եվ կիտրոնով կծու ապուր
հավի կրծքամիս - 500 գրամ
սոխ - 1 գլուխ
ձեթ - 2 ճաշի գդալ
սխտոր - 1 պճեղ
լոլիկ - 250 գրամ
կծու պղպեղ - 1 հատ
բրինձ - 150 գրամ
կիտրոնի հյութ
աղացած չաման - 1 թեյի գդալ
քերած պանիր - 100 գրամ
աղ
սև պղպեղ
մաղադանոս
համեմ
ավոկադո
տորտիլլա