Լավրովը և Չավուշօղլուն հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր են քննարկել


06:27 , 24 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։

Տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև: