03:32 , 23 հուլիս, 2020Shantnews.am-ը գրում է․
Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ «Ամոթ է» և «Փոխիր» շարժման ցույցի բախման ժամանակ տարածքից դուրս բերված երեք անձինք ձերբակալված են Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը նկատի ունի իրավապահի նկատմամբ անհնազանդություն կամ անօրեն գործողության իրականացում: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում, փոխանցում է 1Tv.ge-ն։