Անցած շաբաթվա իրադարձությունները՝ համառոտ


17:22 , 20 հուլիս, 2020
- Տավուշում մարտական գործողությունների արդյունքում մեր բանակը դիրքային առաջխաղացում ունեցավ։
- Ունեցանք 4 զոհ։
- Ադրբեջանը տվեց 20-ից ավելի զոհեր, կորցրեց թանկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, ԱԹՍ-ներ։
- Միջազգային հարթակներում կրեցինք խոշոր դիվանագիտական պարտություններ։
- Տավուշի իրադարձությունների ֆոնին խիստ ակտիվացավ Թուրքիան։
- Նիկոլ Փաշինյանը Մինսկում այցելեց ԵԱՏՄ ժողովին։
- Միջազգային լրատվական հարթակներում կրեցինք խոշոր քարոզչական պարտություններ։
- Շարունակվում է հակառուսական քարոզչությունը իշխանական գործիչների եւ ֆեյքերի մասնակցությամբ։
- Իշխանական ՊՈԱԿ-ը, որը պատասխանատու էր միջազգային քարոզչության եւ հակաքարոզչության համար, շարունակում է ֆեյքերով պայքարել ընդդիմության դեմ։
- Երկրում թուլացել են դիմակ կրելու կոչերը, էլ ասֆալտին չեն պառկացնում, վարչապետը էլ դիմակ չի բաժանում։
- Առողջապահության նախարարը շարունակում է իր ընկերների հիվանդանոցներին COVID 19-ով հիվանդների բուժման համար միլիոնավոր գումարներ բաժանել եւ փորձում է մյուս հիվանդանոցներն էլ խլի-տա իր ընկերներին, որ նրանց էլ գումար փող տա։
- Իրականացվեցին համազգային համախմբման գործողություններ, Ռուսաստանում մասնավոր անձանց եւ ընդդիմության շնորհիվ իրականցվեց ծիրանի ակցիան, Սփյուռքում ընդդիմությունը կազմակերպեց մի շարք բողոքի ակցիաներ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, Հայաստանում ընդդիմությունը դադարեցրեց իշխանությունների դեմ բողոքի ակցիաները։
- Իշխանությունները անմասն էին համազգային համախմբման գործողություններից, ֆեյքերը շարունակում էին հայհոյել ընդդիմությանը եւ Մարգարիտա Սիմոնյանին, շարունակվում են քրեական եւ դատական հետապնդումները։
- Իշխանությունները Ազգային ժողովում անցկացրին նոր հակաժողովրդավարական օրենքներ։
- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտ է նոր պայքար կոռուպցիայի եւ օլիգարխների դեմ։
- Գազի գինը բարձրացել է։