ԱԱԾ-ի թիրախում հայտնված դատավորը երակներն է կտրել


19:05 , 19 հուլիս, 2020

Armdaily.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, երեկվանից դատարանը քննում է ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու՝ դատախազի միջնորդությունը:

ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ այս օրերին, երբ ԲԴԽ-ն նիստեր էր անում և ակտիվ գործողություններ էին տեղի ունենում վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հետ կապված, դատավոր Գևորգ Նարինյանը հայտնվել է շատ  ծանր հոգեբանական վիճակում: Նա անգամ ինքնասպանության փորձ է կատարել երակները կտրելու միջոցով: Մեզ հայտնել էին, որ վերջինս երակները փորձել է կտրել հենց ԲԴԽ նիստի ժամանակ, սակայն պարզվում է դեպքն այլ կերպ է եղել: ԲԴԽ նիստից դուրս գալուց հետո վերջինս կտրել է երակները, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը: