Խնդիրը կարող է կարգավորվել միայն պետական մակարդակով


16:11 , 19 հուլիս, 2020
Մոսկվայում ծիրանի խնդիրը երեկ լուծվեց ռուսաստանահայության աննախադեպ համախմբվածության շնորհիվ ու մեր խոշոր կապիտալի ներկայացուցիչների ջանքերով։ Ապրեն բոլորը։
Սակայն Ռուսաստանում մեր գյուղմթերքի իրացման խնդիրը մնում է ու ակնհայտորեն կարող է կարգավորվել միայն պետական մակարդակով։ Հասել ենք նրան, որ Մոսկվայում գործող շուկաներից մեկում արգելվում է մեր դիվանագիտական ներկայացուցիչների մուտքը, իսկ սա նշանակում է, որ ռազմավարական դաշնակից երկրի տարածքում գործում են իրավական անկլավներ, որտեղ "ասողը" ոչ թե օրենքն է, այլ՝ Բաքվի հրահանգները։ Մեր իշխանությունները պարտավոր են բազմաշերտ, բազմահարթակ բանակցություններ վարել Ռուսաստանի պատկան մարմիններ հետ ու լուծել այս խնդիրը, հակառակ պարագայում՝ Բաքուն հնարավորինս արագ "տեղավորվելու" է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճեղքերում