«Աղոթում եմ ձեզ համար․ Աստված պահապան լինի ձեզ». Լիլու


02:29 , 18 հուլիս, 2020

Այս օրերին հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի սահմանին տիրող վիճակի վրա։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում իրավիճակին անդրադարձել են նաեւ հայ հայտնիներ։

Երգչուհի Լիլուն, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, իր էջում լուսանկարներ է հրապարակել ու նշել, աղոթում է զինվորների համար։

«Աղոթում եմ ձեզ համար։ Աստված պահապան լինի ձեզ»,- գրել է նա։